Բոլոր նախադրյալները կան Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղի հարցով խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով, մինչ խաղաղության պայմանագրի վերջնական տեսքը դեռևս կան տեխնիկական խնդիրներ, սակայն կան դրա համար բոլոր նախադրյալները։
Պեսկովը վաղաժամ է համարում խոսել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ժամկետների մասին։ «Ոչ, հիմա դժվար թե որևէ մեկը պարտավորվի նշել [խաղաղության պայմանագրի կնքման] ժամկետները, բայց հաշվի առնելով, որ Ղարաբաղին որպես այդպիսին պատկանելու հիմնական հարցը այժմ լուծված է. այն լուծվել և կարգավորվել է Հայաստանի որոշմամբ, ապա կարելի է ասել, որ էական առաջընթացն ապահովված է»,- լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։